00:00:00

67-ամյա տղամարդը Երևանում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 8 -ամյա երեխայի նկատմամբ

18:32, 04 փետրվար 2019 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երեւանի 67-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել փոքրիկ աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ տղամարդու բնակարանում։  Վերջինս՝ հաճախակի իր տուն է հրավիրել բակի երեխաներին, հյուրասիրել նրանց, ձևավորել մտերիմ հարաբերություններ: Պարզվում է այս հոգատար վերաբերմունքն ունեցել է բոլորովին այլ նպատակ։ 2018թ. մայիս-հունիս ամիսներին տղամարդը  հերթական անգամ իր բնակարան հյուրընկալել երեքաներից մեկին,  օգտվելով նրա չգիտակցելու հանգամանքից և դիմադրություն ցույց տալու անկարողությունից, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Սեքսուալ բռնության զոհ բոքրիկը դեպքի ժամանակ եղել է 8 տարեկան։ Կասկածյալի ձերբակալության մասին քննչական կոմիտեն հայտնել էր ավելի վաղ։«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նախաքննությունն ավարտվել է, տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր