00:00:00

49-ամյա տղամարդը եղբորն սպանել է դանակի 8 հարվածով. Երկուսն էլ նախկինում դատված են եղել. մանրամասներ

17:18, 04 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի 45-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության Թալինի բաժնից հաղորդում է ստացվել, որ  Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի վարչական տարածքում՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայում, երկու եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ նույն մարզի 48-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա եղբորը: Դեպքի առթիվ  նույն օրը Թալինի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում  պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները իրենց համագյուղացու հետ գնացել են Նոր Արթիկ համայնքում գտնվող իրենց ծանոթի տուն, որտեղ  օգտագործել են ոգելից խմիչք: Այնուհետև դուրս գալով ծանոթի բնակարանից և իրենց գյուղ ուղևորվելու ճանապարհին՝ մեքենան արագ վարելու և իրենց ծանոթի տանը  ունեցած անախորժ խոսակցության պատճառով վիճաբանություն է ծագել եղբայրների միջև: Վիճաբանության ընթացքում Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը դանակի 8 հարված է հասցրել եղբորը, այնուհետև նրան տեղափոխել  Շիրակի մարզի Բագրավան գյուղում գտնվող  իր մորաքրոջ տուն, որտեղ եղբայրը ստացած վնասվածքներից մահացել է: 45-ամյա եղբորը  սպանելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում չորս անգամ դատապարտված, Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր