Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի մոտ հունվարի 28–ի լույս 29–ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որնցից 2–ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը, եւս մեկ անձ էլ ունի կասկածյալի կարգավիճակ։
NEWS.am–ի տեղեկություններով՝ կալանավորվածներից մեկը Արթուր Վարդանյանն է, ում մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Մյուս կալանավորվածը Վարդան Գրիգորյանն է, նա մեղադրվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։