00:00:00

Հայտնաբերվել է Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողը. կասկածյալը կին է

02:11, 03 փետրվար 2019 Իրավական

Ոստիկանության աշխատակիցները այսօր` փետրվարի 2-ին, հայտնաբերել են օրեր առաջ Բաղրամյան 26-ից գողություն կատարած անձին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը կին է, ով աշխատում է Բաղրամյան 26-ում և նախաքննության շահերից ելնելով, SHAMSHYAN.com-ը այս պահին նրա ինքնությունը չի հայտնում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արաբկիրի ոստիկանները կատարել են բազմակողմանի աշխատանքներ և ոստիկանության Արաբկիրի բաժին են հրավիրել երկու տասնյակից ավելի քաղաքացիների: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք  հունվարի 30-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հուշադրամներ: Արաբկիրի ոստիկաններն ու քննիչները, հերթական անգամ մեկնելով Բաղրամյան 26 հասցե, 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուղափեղկի վրա հատնաբերել են գողացված հուշադրամները, ովքեր պարզում են, թե ով և ինչ եղանակով է գողացվածը հետ վերադարձրել Բաղրամյան 26:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր