00:00:00

33-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել 62-ամյա հորաքրոջ պարանոցին և կրծքավանդակին. պատճառը տան տնօրինման խնդիրն է

21:10, 02 փետրվար 2019 Իրավական

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացուհու, գրում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 62-ամյա Վեներա Միրզոյանն է, ով՝ ըստ բժիշկների տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի 19 հասցեից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կատարողը՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 33-ամյա Կարեն Միրզոյանը դանակի մի քանի հարված է հասցրել իր հորաքրոջ՝ Վ. Միրզոյանի պարանոցի, կրծքավանդակի հատվածներում, որից հետո ահազանգել է ոստիկանություն, և արդեն նրան դեպքի վայրից Էրեբունու ոստիկանության բաժին են տեղափոխել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով, քննչական խումբը հայտնաբերել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որը ավագ քննիչ Տ. Միրզոյանի որոշմամբ առգրավվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դանակահարության պատճառը եղել է Լենինգրադյան փողոցի տան տնօրինման հետ կապված խնդիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր