00:00:00

ՀՀ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել բջջային հեռախոսները գողացած անձին

21:26, 02 փետրվար 2019 Իրավական

ՀՀ ոստիկանություն ահազանգ էր կատարել Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող բջջային օպերատորներից մեկի սպասարկման սրահի ղեկավարը և հայտնել, որ մի երիտասարդ սրահի ցուցափեղկից գաղտնի հապշտակել է բջջային երկու հեռախոս: Դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները պարզեցին պատճառված վնասի չափը: Հանցագործությունը արագ բացահայտելու համար ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհետաձգելի միջոցառումներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինեն Երևան քաղաքի բնակիչներ Ռուբեն Նազարյանը և Խաչատուր Խաչատրյանը: Երևանի Թամանցիների փողոցից բերման է ենթարկվել Ռուբեն Նազարյանը , ապա բաժին էր ներկայացել նաև Խաչատուր Խաչատրյանը: Նա ոստիկանության ծառայողներին հանձնել էր գողացված բջջային հեռախոսները: Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր