00:00:00

«Շշի Մելոյի» որդին չի կալանավորվել. միջադեպի միայն մեկ մասնակից է կալանավորվել

15:42, 02 փետրվար 2019 Իրավական

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված միջադեպի 1984 թվականին ծնված մասնակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Այս մասին irakanum.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` նշելով, որ նա մեղադրվում էր սպանության փորձի և խուլիգանություն կատարելու համար: Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է զինված միջադեպի մասնակիցներից 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նշենք, որ զինված միջադեպի՝ 1995 թվականին ծնված բնակիչը Շանթ Մանուկյանն է, ով ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին է: Նա մեղադրվում էր «Պարտեզ» ռեստորանում խուլիգանություն կատարելու մեջ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը) 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (Մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձը), 235-րդ հոդվածի 1-ին մասի(Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, կրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով։ Գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Նշենք, որ «Պարտեզ» ռեստորանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր