00:00:00

ՀՀ ԱԺ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը

22:24, 01 փետրվար 2019 Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել  է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:  Արարատ Միրզոյանը, կարեւորելով հայ-ռուսական  բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ  նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել  խորացման  հարցում: Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային  կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, արդյունավետ աշխատանք է մաղթել:  Դեսպանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ փոխվստահության մթնոլորտում: Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին՝ համաձայնելով, որ քաղաքական ու տնտեսական գործակցությանը զուգահեռ կարեւոր է նաեւ միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում կապերի ընդլայնումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր