00:00:00

Դատարանը հետաձգեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների դիմումի քննությունը

22:46, 31 հունվար 2019 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի քննությունը կշարունակի փետրվարի 1-ին: Այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հայտնելով, որ նիստը հետաձգվել է: «Բողոքն ամբողջությամբ ներկայացված է: Մնում է, որ մյուս պաշտպանները որոշ չափով իրենց նկատառումները ներկայացնեն, և պարոն Քոչարյանը ունի ասելիք»,- ասաց Ալումյանը: Նիստը կշարունակվի փետրվարի 1-ին, ժամը 15:00-ին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր