00:00:00

«Նոր Զովք» սուպերմարկետում ավազակային հարձակման մասնակիցները՝ շուրջ 1.23 մլն դրամ են հափշտակել

16:33, 31 հունվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: 2019 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23:45-ին, ՀՀ ոստիկանության  Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել  «Նոր Զովք» սուպերմարկետի  փոխտնօրենը եւ հայտնել, որ սուպերմարկետից կատարվել է գողություն: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում անհայտ երկու անձինք, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,  դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատված, զենքի գործադրմամբ հարձակվել աշխատակցի վրա եւ վերջինիս կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով բացահայտ հափշտակել խոշոր չափերի՝ շուրջ 1.230.000 ՀՀ դրամ գումար եւ դիմել փախուստի: Փաստի առթիվ 2019թ. հունվարի 31-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր