00:00:00

Աբովյանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 4 անձ

15:57, 31 հունվար 2019 Իրավական

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս 4 անձ: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: « Քրեական գործով ակտիվ քննչական ակտիվ քննչական գործողությունները շարունակվում են` պարզելու զինված միջադեպ բոլոր հանգամանքները, մասնավորապես` մասնակիցների շրջանակը, և անհատականացնելու նրանցից յուրաքանչյուրի գործողությունները: Ձերբակալվել է ևս 4 անձ միջադեպին առնչություն ունենալու կասկածանքով»,- ասաց Տռուզյանը: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի խոսքով` այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ քրեական գործի շրջանակներում դատավարական կարգավիճակ ունի 6 անձ, որոնցից 5-ը կասկածյալի: «Ձերբակալվածներից մեկին` 1995 թ.-ին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4 մասի 1-ին կետով ( խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացել դիմել դատարան նրան նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ, եւ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը մահացած է եղել: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Հնչած կրակոցների հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակի Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989 թ., ևս 7 անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր