00:00:00

Ոստիկանները 20-ամյա գրպանահատին բերման ենթարկեցին. Դեպքը եղել է 44 երթուղու ավտոբուսի սրահում

21:44, 30 հունվար 2019 Իրավական

Հունվարի 29-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-տվյալներն իրացնելիս Աբովյան փողոցի 85 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել են այցեքարտեր եւ դեղահաբ: Խաչիկ Ս.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ դրամապանակը գողացել էր հունվարի 28-ին, ժամը 20.00-ին, Նորքի 2-րդ զ/ծ-ում՝ 44 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու եւ հաղորդում ընդունելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր