00:00:00

Անհայտ անձը մուտք է գործել Երեւանում գործող «Հայ փոստ» ՓԲ ընկերությանը պատկանող տեղամաս

18:23, 30 հունվար 2019 Իրավական

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին, անհայտ անձը մուտք է գործել Երեւանում գործող «Հայ փոստ»  ՓԲ ընկերությանը պատկանող տեղամաս եւ նշված ՓԲԸ-ի օպերատորի աշխատանքային սեղանի՝ գումարի պահման չկողպված դարակի դուռը բացելով՝ բացահայտ հափշտակել է 127 հազար դրամ եւ դիմել փախուստի: Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր