00:00:00

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում բանկի մասնաճյուղ կացնով մտած անձի վնասազերծման վերաբերյալ

23:34, 29 հունվար 2019 Իրավական

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «ՎՏԲ բանկ Հայաստան»-ի Երևանի մասնաճյուղերից մեկը կացնով մտած անձի վնասազերծման վերաբերյալ՝ նշելով, որ ավազակության հատկանիշներով հարուցված քրեական գործով ձերբակալվել է 33-ամյա Հրաչիկ Ումուրշատյանը։ «Հունվարի 29-ի ժամը 13-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ «ՎՏԲ բանկ Հայաստան»-ի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակության հատկանիշներով։ Հանցագործության գործիք կացինն առգրավված է։ Կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 33-ամյա Հրաչիկ Ումուրշատյանը ձերբակալվել է։ Կատարվածի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։ https://www.youtube.com/watch?v=BXRVRRWOntM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր