00:00:00

Աբովյանում զինված միջադեպի գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդի՞ն է

21:57, 29 հունվար 2019 Իրավական

Irakanum.am-ի տեղեկություններով Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածը ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի 24–ամյա որդին է։ Նա կասկածվում է խմբի  կազմում խուլիգանություն կատարելու համար։ Տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներից երկուսն էլ նրա ազգականներն են՝  եղբորորդին, 26–ամյա Հայկ Մանուկյանը,  և քրոջ որդին՝ 33-ամյա Ռոմեն Հարությունյանը։ Նախնական տեղեկություներով՝ միջադեպի շարժառիթը  երկու խմբերի միջև նախկինում ունեցած տարաձայնություններն են։ Նշենք, որ կրակոցների հետևանքով մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 30–ամյա  Արտաշես Գևորգյանը, և ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր