00:00:00

Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի հունվարի 31–ին

19:14, 29 հունվար 2019 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Գործով դատախազները ժամանակ խնդրեցին դատարանից՝ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքին ծանոթանալու համար։ Բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 31–ին։ Քոչարյանի պաշտպաններից  Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը համապատասխան փաստաթուղթ է ներկայացրել, ինչը հաստատում է, որ գործը դատարանի տվյալ կազմին է մակագրվել էլեկտրոնային եղանակով։ Ալումյանն ասաց, որ այսօր դատարանում պաշտպաններից Արամ  Օրբելյանը հրապարակել է դեռեւս հունվարի 18–ին ներկայացված վերաքննիչ բողոքը։ Նա նշեց, որ բողոքում անդրադարձել են առաջին ատյանի դատարանի որոշման մեջ առկա թերություններին։ «Դատարանն իր որոշման մեջ մեր ոչ մի փաստարկին չի անդրադարձել, այդ փաստարկներից  որեւէ մեկը չի փորձել հերքել»,–ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր