00:00:00

Մանրամասներ՝ «Շշի Մելո»-ին պատկանող «Պարտեզ» ռեստորանում հնչած կրակոցներից

15:13, 29 հունվար 2019 Իրավական

Հունվարի 29-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը, մահացած: Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյանի ռեստորանային համալիրներից մեկում վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ: Հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Իրականացվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 29-ի գիշերը կրակոցներ են հնչել. ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր