00:00:00

Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք են բացահայտել. տեսանյութ

00:15, 27 հունվար 2019 Իրավական

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը` համագործակցելով պետական տարբեր կառույցների հետ: Եվ նման փոխգործակցության շնորհիվ օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց: Հունվարի 17-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ, Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված, Աբովյանի բնակիչ Տիգրան Գրիգորյանի ճամպրուկից հայտնաբերել են մետամֆետամին և մարիխունա տեսակի թմրամիջոց: Գրիգորյանը թմրամիջոցները փորձել էր ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան, բայց իրավապահները կանխեցին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տիգրան Գրիգորյանը կալանավորվել է: Կատարվում է նախաքնություն: https://www.youtube.com/watch?v=ml4Yj-1gFes

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր