00:00:00

Երեւանյան դալանում տարօրինակ ձայներ են լսվել. Ոստիկանները 5 րոպե անց ամեն ինչ պարզել են

23:35, 26 հունվար 2019 Իրավական

Հունվարի 17-ին, ժամը 4-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած մի քաղաքացի հայտնել է, որ Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում տարօրինակ ձայներ են լսվում, կարծես գողություն են անում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող երկաթե տնակի դուռը ծռված էր եւ կիսաբաց: Ժամը 04.05-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի եւ Կենտրոնական բաժնի ծառայողները նշված հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վլադիմիր Ն.-ին: Նա տվել է խոստովանական ցուցմունք: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն: https://www.youtube.com/watch?v=ASclYcVI3Mw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր