00:00:00

Գիշերը ոստիկանները բերման են ենթարկել պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձանց

21:28, 26 հունվար 2019 Իրավական

Հունվարի լույս 20-ի գիշերը պարեկայիններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երեւանում: Նրանք Երեւանի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերել ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձանց: Նաեւ հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնները կոպիտ խախտած մեքենաների վարորդներ, որոնք վարչական պատասխանատվության են ենթարկվել: Նույն գիշերը ահազանգ է հնչել, որ Երեւանի կենտրոնի բակերից մեկում հրավառություն է: Ոստիկանները բաժին են ներկայացրել 15-ամյա Արթուրին, ով ասել է, որ հրավառությունը կազմակերպել է ընկերուհու ծննդյան առիթով: https://www.youtube.com/watch?v=NpqQtLXdEYU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր