00:00:00

Դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք` այսպես շարունակել չի կարելի. Ն. Զոհրաբյանը` ՔՀԿ–ում մահացած կալանավորի մասին

19:42, 26 հունվար 2019 Իրավական

ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔԿՀ–ում լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին։ Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է. «Այսօր 44-օրյա հացադուլից հետո քրեակատարողական հիմնարկում մահացավ լրագրող Մհեր Եղիազարյանը: Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ, պահանջում եմ պարզաբանում արդարադատության նախարարից և դատարանից` ինչու՞ չբավարարվեց իմ, որպես պատգամավորի, անմիջապես Մհերի կալանավորումից հետո ներկայացրած միջնորդությունը` փոխելու լրագրողի խափանման միջոցը: Եվ դեռ քանի՞ մարդ պետք է մահանա, որպեսզի հասկանանք, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր