00:00:00

Մհեր Եղիազարյանին ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելել են. պարզաբանում

22:14, 26 հունվար 2019 Իրավական

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Մհեր Եղիազարյանին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Մհեր Եղիազարյանին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բարձրացված խնդիրներ լուծման ուղղությամբ։ Շուտով կհրապարակվի թեմայի վերաբերյալ Պաշտպանի պաշտոնական հայտարարությունը»,- տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այսօր՝ հունվարի 26-ին, առավոտյան մահացել է 44 օր հացադուլ հայտարարած կալանավոր Մհեր Երամիշի Եղիազարյանը: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից  հայտնել են, որ ժամը 06:15-ի սահմաններում, կալանավորված անձ 51-ամյա Մհեր Եղիազարյանի (մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ եւ 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ եւ 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի  կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։ Փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտվել է կաշառք տալու պատրվակով, առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք: Մասնավորապես` պարզվել է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր