00:00:00

«Բուլկի Արամին»` Արամ Հարությունյանին, տեսել են Բաթումիի կազինոներից մեկում

20:05, 26 հունվար 2019 Իրավական

Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ չէ առաջին օրը առերեսվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տրված 14 միլիոն դոլար կաշառքի գործով անցնող Արաքս Դիլանյանի հետ։ Վերջինս մոտ մեկ ամիս առաջ Երևան է եկել նախաքննության մարմնին տեղեկություններ հայտնելու և հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում չկարողանալով մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնած Սիլվա Համբարձումյանը մեկնաբանեց․ «Մինչև «Բուլկի Արամին» չգտնեն, կմնա այս կարգավիճակում», իսկ հետո, ըստ ամենայնի կդառնա վկա։ Ինչ վերաբերում է առերեսման մանրամասներին, ապա Արաքս Դիլանյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, և ավելի շատ խոսել է Սիլվա Համբարձումյանը՝ այսինքն՝ պատասխանել է Դիլանյանի փաստաբանների հարցերին։ Ինքը՝ Սիլվա Համբարձումյանը ունենալով վկայի կարգավիճակ չէր կարող հրաժարվել հարցերին պատասխանելուց։ «Ես էլ պատասխանեցի, պնդեցի այն, ինչ ասել էի, ինքը ձայն չհանեց, անգամ առերեսման կարիք չկար, պարզապես իր փաստաբանները հարցեր էին տալիս, մոտավորապես, թե Արաքս Դիլանյանի հաշիվը ե՞ս եմ գտել, թե՞ Արամ Հարությունյանը, ասացի՝ Արամը, հարցրեցին՝ գիտե՞ր Արաքսը, որ կաշառքի փող եմ փոխանցել, ես ասել եմ, որ առաջին իսկ օրվանից ասել եմ, որ Արաքս Դիլանյանին չեմ ճանաչում, էսօր էլ եմ պնդում։ Ես իրեն ասացի՝ Արաքս ջան, առաջին անգամ ինչու՞ չասեցիր, որ ասեիր, հիմա էս գործը վաղուց բացվել էր։ Այսինքն՝ եթե առաջին անգամ Արաքս Դիլանյանը հերքել է ամեն ինչ այս անգամ հաստատել է, ուղղակի ասել է, կուղղակի չի իմացել, որ այդ 8 միլիոնը կաշառք է»։ Մանրամասները` այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր