Բայց որդուս չեն զգուշացնում որ տանիքի վրայով անցնում է 10000 վոլտի հոսանքալարը: Աշխատանքը կատարելուց և ետ վերադառնալուց ընկնում է բարձրավոլտի էլեկտրոմագնիսական դաշտի տակ: Հարվածելով բարձրավոլտ հոսանքը գլխին, ամբողջ մարմնով անցնելուց հետո դուս է գալիս ոտնաթաթերից պատռելով դրանք: Այնուհետև 4 մետր բարձրությունից շպրտում է ներքև: Գործարարի մոտ աշխատողները տեսնելով և սթափվելով տեսածը անմիջապես որդուս տեղափոխում են Էջմիածնի քաղաքային հիվանդանոց:
Առաջին օգնությունը ստանալուց հետո, տեղափոխում ենք Երևանի այրվացքաբանական կենտրոն:Այնտեղ 3անգամ վիրահատում են: Գործարարը ինձ ասաց, որ ամեն ինչ կանեն և տեր կկանգնենք քո որդուն՝ Մուրադին:
Վիրահատություններից հետո որդուս մոտ հաճախակի սուր արտահայտված գլխացավեր և սուր նոպաներ են առաջ գալիս: Ես ոչ մեկին չեմ դատապարտում, Աստված իրենց դատավոր: Երեխայիս հետագա մանրակրկիտ հետազոտությունները և բուժումը անցկացնելու համար, ուզում ենք տեղափոխել Եվրոպա, գերադասելի է Ֆրանսիա: Մենք նման հնարավորություն չունենք:
Խնդրում եմ ձեզ, աղաչում եմ օգնեք ինձ ֆինանսապես ձեր հնարավորության սահմաններում տղաիս հետ մեկտեղ մեկնելու Ֆրանսիա, միակ հույսս դուք եք: Հուսով եմ ապրում ձեր արձագանքին, միայն թե խնդրում եմ չանտեսեք խնդրանքս, հանուն իմ միակ տղաիս: Գումարի չափը կազմում է 7900 եվրո:
Բացված է հաշվեհամար բանկում՝ Կոնվերս բանկ 1930052090210100 Ղազարյան Մարինե:
Նախապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ: Աստված ձեր և ձեր ընտանիքին պահապան լինի: Խոնարհվում եմ բոլորիտ առաջ և հուսով եմ հուսախափ չեք անի
Հուսով՝ Անուշ (Սուքիասյան) Ղազարյան
Հեռախոսի համարը 094433397