Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է Պառավաքարի երեխաների այցը Արցախ խորագրով իվենթ, որի նախաձեռնողները տարածել են հետեւյալ հայտարարությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ 2017 թ. դպրոցական գարնանային արձակուրդների ժամանակ մեր նախաձեռնությունը միանալով՝ Անուշ Գևորգյանի և Լենա Մուրադյանի հետ իրականացրինք մի փորձնական ծրագիր, որի շրջանակում սահմանամերձ Պառավաքարի և Արցախի մի շարք շրջաններից 25 երեխա ժամանեցին Երևան և 7 հրաշալի օր անցկացրին՝ ճանաչելով մեր մշակույթի եզակի գանձերը և ծանոթանալով ու արժևորելով մեկմեկու մշակութային առանձնահատկություններն ու տարբերությունները:
Ինչպես և խոստացել էինք ...
Այս գարնանային արձակուրդներին պլանավորում ենք մեկնել Արցախ. Պառավաքարի և Երևանի երեխաները գնում են այս անգամ ծանոթանալու արցախյան մշակույթին և Նոր Էրքեջ գյուղի նիստուկացին ...
Ծրագրում նախատեսված է՝
1.Գիշերակաց գյուղում՝ հյուրընկալ ընտանիքներում,
2.Այցելություն - Դադիվանք (Ծաղկազարդի տոնը Դադիվանքում), Ջերմաջուր (Զուար), Գանձասար, Շուշի, Հունոտի կիրճ :
3.Կրթական ու մշակութային երեկոներ երեխաների կազմակերպմամբ...
4.Դիդակտիկ նյութերի տրամադրում դպրոցներին ...
5. Փորձի փոխանակում Նոր Էրքեջ և հարակից գյուղերի դպրոցների ուսուցիչների հետ ...
Այս ամենի իրականացման համար մեզ պակասում է ընդամենը 170.000 դրամ:
Եթե 170 մարդ միանա ընդամենը 1000 դրամով , մեր ծրագիրը իրականություն կդառնա ...
Դրամական փոխանցումները կարող եք կատարել
INECOBANC : Sofia Hovsepyan
ARCA . 5406610000258512
2050066780697002