00:00:00

Բացահայտվել է Մեղրաձոր գյուղում կատարված ավազակությունը

20:51, 25 հունվար 2019 Իրավական

Հունվարի 4-ին, ժամը 22.55-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում տարեց տանտիրուհուն դանակով սպառնացել են և թալանել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մտել են 82-ամյա կնոջ տուն, և դանակի սպառնալիքով հափշտակել գումար ու ոսկյա զարդեր: Հունվարի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի՝ ավազակության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործը: Հունվարի 24-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ համատեղ, պարզել են, որ տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում են կատարել հրազդանցիներ՝ 25-ամյա Դավիթ Փալանջյանը և 26-ամյա Սահակ Խաչատրյանը, որոնք նույն օրը, ժամը 13.25-ին, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 10 ավագ դպրոցի մոտից բերման են ենթարկվել բաժին և ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված իրերը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:   *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր