00:00:00

Երիտասարդ կինը չարաշահել է 93-ամյա բնակչուհու վստահությունը եւ գումարներ փոխանցել իր բջջայինին

23:11, 25 հունվար 2019 Իրավական

Հունվարի 24-ին Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Ասկերանի շրջանի բնակչուհի, 30-ամյա Ք. Ս-ն չարաշահելով Ասկերանի շրջանի բնակչուհի, 93-ամյա Ա. Հ-ի վստահությունը 2018թ. սեպտեմբերից մինչեւ 2019թ. հունվար, պարբերաբար վերջինիս պատկանող բջջային հեռախոսահամարից իր բջջային հեռախոսահամարին է փոխանցել գումարներ: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր