00:00:00

Խոշոր չափերի հափշտակություն Ստեփանավանի օդանավակայանի շինաշխատանքների գործընթացում. հարուցվել է քրգործ

19:29, 25 հունվար 2019 Իրավական

Ստեփանավանի օդանավակայանում կատարված շինաշխատանքների գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնական դիրքի չարաշահման դրսևորումներ են բացահայտվել: Այս առնչությամբ, Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեից եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշման հիման վրա «Ն...» ընկերության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջեւ կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում եւ տարածքներում կառուցապատման եւ կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին: Չնայած այն հանգամանքին, որ պայմանագրի 4.2 կետի համաձայն ընկերությունը նախատեսված աշխատանքները պետք է կատարեր իր ուժերով, նյութերով, սարքավորումներով, գործիքներով՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով պայմանագրով նախատեսված վերը վկայակոչած պայմանը, կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար Ընկերությանը տրամադրել են 255.628.840 ՀՀ դրամ արժեքի մետաղյա սալիկներ եւ այլ գույք: Դրանից 107.872.072 ՀՀ դրամ արժեքի գույքը ընկերության կողմից օգտագործվել է օդանավակայանի շինարարական աշխատանքներում, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետեւանքներ: Բացի այդ, նախարարությունում անցկացված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել է նաեւ, որ առկա է ընկերության կողմից նախարարությանը վերադարձված եւ վերջինիս հաշվեկշռում գտնվող մնացած 147.756.768 ՀՀ դրամ արժեքի սալիկներից ընդհանուր 7.537.708 ՀՀ դրամի 478 հատ մետաղյա սալիկների պակասորդ: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու եւ նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազզորությունները չարաշահելով անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր