00:00:00

Ավազակային հարձակում Արարատում. կինը դիմադրել է, օգնություն կանչել

19:02, 25 հունվար 2019 Իրավական

Հունվարի 25-ի գիշերը ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 24-ին, ժամը 22-00-ի սահմաններում Արարատ քաղաքի Զոդի Բանավանի Արարատյան փողոցի շենքերից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Դիմակավորված տղամարդը թակել է բնակարաններից մեկի դուռը, և երբ տանտիրուհին բացել է, դանակի սպառնալիքի տակ պահանջել է գումար ու ոսկյա զարդեր։ Կինը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ դիմակավորը Արարատի բնակիչ Դավիթ Գասպարյանն է: Հունվարի 25-ի առավոտյան կասկածյալն իր բնակության վայրից բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։ Կատարվում է քննություն: https://www.youtube.com/watch?v=fhvIOT8-aio

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր