00:00:00

ՍՊԸ անվտանգության աշխատակիցն իր հերթապահության ժամանակ գողություն է արել

00:20, 25 հունվար 2019 Իրավական

Հունվարի 23-ին ՍՊ ընկերություններից մեկի անվտանգության պետը ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 22-ին՝ ժամը 00.10-ից մինչև 03.15-ն ընկած ժամանակահատվածում, Մարալիկ քաղաքի Երկաթուղայինների փողոցում գործող ՍՊԸ տարածքում գտնվող մետաղյա տարայից գողացել են մոտ 1 տոննա դիզելային վառելիք՝ պատճառելով 430.000 դրամի վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից Արկադի Ու.-ն: Նա հունվարի 23-ին հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հունվարի 22-ին նշված ՍՊԸ տարածքից 960 լիտր դիզելային վառելիքի գողությունը կատարել է ինքը, իր հերթապահության ժամանակ: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր