00:00:00

Դանակահարություն Մասիսում. կասկածյալը 21-ամյա աղջիկ է

21:08, 24 հունվար 2019 Իրավական

Հունվարի 21-ին՝ ժամը 5-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «ձախ աճուկային ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 21 ամյա մի աղջիկ: Ըստ նրա հայտարարության՝ դանակահարվել էր: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 21-ին, ժամը 4-ն անց 20-ի սահմաններում Մասիսի Հերացու փողոցի վերջնամասում աղջկան սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Երևանում բնակվող, 21-ամյա Լիանա Հարությունյանը: Ոստիկանները նրան հայտնաբերեցին և դանակահարության կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին: Նա խոստովանել է կատարածը: Մասիսի բժշկական կենտրոնի հարևանությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր