00:00:00

Պրահայի դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին Հայաստանի հայցը

00:29, 24 հունվար 2019 Իրավական

Պրահայի դատախազությունը ստացել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին Հայաստանի գլխավոր դատախազության հայցը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով մայրաքաղաքային վերահսկողական հաստատության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալային։ «Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը պարոն Նարեկ Սարգսյանի արտահանձնման պաշտոնական հայց է ստացել Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Այժմ նախատեսվում է համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն։ Միայն դրանից հետո կարվի առաջարկություն՝ արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին»,- ասել է նա։ Չեխական օրենսդրության համաձայն, օտարերկրյա քաղաքացիների արտահանձնման հնարավորության վերջնական որոշումը կայացնում է արդարադատության նախարարը։ Ընդ որում, նրա որոշումը կարող է չհամապատասխանել տեղի դատարանների վճիռներին։ Նարեկ Սարգսյանին 2018թ․ դեկտեմբերիին կալանավորել էին Պրահայում։ Հայաստանում նրան մեղադրում են թմրանյութեր վաճառելու եւ անօրինական զենք պահելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր