00:00:00

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը ազատ է արձակվել

22:50, 23 հունվար 2019 Իրավական

Երեւանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը ստորագրությամբ է ազատ է արձակվել: Այս մասին irakanum.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեից նշելով, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձանպես խոշոր չափերի յուրացում) եւ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): ՔԿ-ից տեղեկացրին, որ հաշվի առնելով, որ Հովհաննիսյանը ընդունել է առաջադրված մեղադրանքը, զղջացել է, ՔԿ դեպոզիտ հաշվին փոխհատուցել է պատճառված վնասը (20 միլիոն), ուստի նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ մանկապարտեզի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաև՝ յուրացման եղանակով առերևույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը։ Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է նաև, որ մանկապարտեզի տնօրենը առերևույթ յուրացրել է ոչ միայն աշխատանքի չհաճախած, սակայն հրամանագրված անձանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափի գումարները, այլև՝ մանկապարտեզի սաների համար նախատեսված սննդի մի մասը՝ սկսած 2014 թվականից: Նախնական տվյալներով՝ աշխատասենյակում կուտակվող սննդամթերքը տնօրենի կողմից պարբերաբար տեղափոխվել է մանկապարտեզից և հափշտակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր