00:00:00

Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

21:13, 23 հունվար 2019 Իրավական

Օրերս ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Նախկին վարչապետը բացատրություն է տվել ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝  Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Հովիկ Աբրահամյանից բացի, ՔԿ–ում բացատրություն է տվել նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր