00:00:00

Կրակոցներ Արարատի մարզում, կան վիրավորներ

23:58, 22 հունվար 2019 Իրավական

Արարատի մարզում այսօր՝ հունվարի 22-ին, կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 16:40-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Ազգաշյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 35-ամյա Վրեժ Ղազարյանը, 30-ամյա Վաղարշակ Ղազարյանը եւ 47-ամյա Վահան Ղազարյանը: Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրերից մեկից: Այս պահին նշված վայրում աշխատում են ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ կրակոցի հետեւանքով վնասված մի քանի ավտոմեքենաներ, որոնց սեփականատերերի ինքնությունը պարզվում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ կրակողի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Բրոյանն է, ով դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, կասկածյալ Ա. Բրոյանին եւ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր