00:00:00

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Սուրենավանում հրազենով երեք անձի վիրավորելու համար կասկածվող անձանց

23:20, 22 հունվար 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Սուրենավանում հունվարի 22-ին հրազենով երեք անձի վիրավորած անձանց ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Հունվարի 22-ին, ժամը 16․35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։ Ոստիկանության օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայր և որդի կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչի ընթացքում որդին հրազենով կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ: Երեք անձ ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր