00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Ազատության պողոտայում կրակողին

15:45, 22 հունվար 2019 Իրավական

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խուլիգանության ժամանակ զենքից կրակոց արձակած անձը 1995 թ. ծնված Ռոբերտ Շանոյանն է, իսկ մյուս մասնակիցը՝ 1992 թ. ծնված Գարեգին Ստեփանյանը, ովքեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Ռ.Շանոյանի կողմից ներկայացված ատրճանակն առգրավվել է: Ռ.Շանոյանը և Գ.Ստեփանյանը ներկայացվել են քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր