00:00:00

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

02:39, 22 հունվար 2019 Իրավական

Քիչ առաջ հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և դանակի սպառնալիքի տակ հափշտակել խոշոր չափի գումար: Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության , Հայաստանի քննչական կոմիտեի խմբերը: Ժամանել են ոստիկանության փորձաքրեագետները: Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կայքի փոխանցմամբ,  հանցագործի դեմքը բաց է եղել և նա Varks.am-իվ հափշտակել է մոտ 600 հազար դրամ: Հիշեցնենք, որ այսօր, ժամը 09։00-ի սահմաններում անհայտ անձը ներս էր մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Հանցագործը եղել էր գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Այդ ժամանակ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր