00:00:00

Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը

02:11, 22 հունվար 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով՝ դատարանը, հերքման մասով հայցվորի ներկայացրած պահանջը բավարավել է ամբողջությամբ: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։ «Այսպիսով, Երևան քաղաղի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է և պարտավորեցրել է www.1in.am լրատվական կայքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակված չորս հոդվածներում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հերքում հրապարկել այն մասին, որ հիշյալ հոդվածներում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունները իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է: Հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար: Միևնույն ժամանակ դատարանը նշել է, որ հերքում պետք է հրապարկվի վճիռն օրինական ուժ ստանալուց հետո երկու օրվա ընթացքում՝ առավոտյան ժամը 09:00-ին սահմաններում, իսկ վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս հետո»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։ Դատարանը մասնակի բավարարել է նաև հայցվոր կողմի ներկայացրած զրպարտության դիմաց փոխհատուցման վերաբերյալ 2.000.000 դրամի չափով պահանջից՝ 400 000 ՀՀ դրամը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր