00:00:00

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան. Մանրամասներ

19:14, 21 հունվար 2019 Իրավական

Հունվարի 20-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 38-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ հունվարի 19-ին, ժամը 16.00-ին, իր ծանոթ Լարիսայի հետ ժամանակ են անցկացրել Երեւանի հյուրանոցներից մեկում, որի ընթացքում Լարիսան գողացել է իր ոսկյա շղթան՝ խաչով: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Ավանի բաժանմունք է ներկայացել 1981 թ. ծնված Լարիսա Պ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր