00:00:00

Արմավիրի Զարթոնք գյուղում կատարված ավազակային հարձակման երկրորդ կասկածյալը հայտնաբերվել է

17:31, 21 հունվար 2019 Իրավական

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում ավազակային հարձակման երկրորդ մասնակցի անձը՝ 1986 թ. ծնված Օմար Ազմանյանը, որը հունվարի 20-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների կողմից Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Օ. Ազմանյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 29-ի գիշերը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում ավազակային հարձակում էր կատարվել: Երկու դիմակավոր, ինքնաձիգով, մտել էին տուն, բայց գործն, ըստ ծրագրածի, հաջողել չէին կարողացել: Հարձակումը ձախողվել էր: Կատարվածի մասին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Տանտերերը դիմադրել էին, բռնել նրանցից մեկին, մյուսին հաջողվել էր փախչել: Պարզվել էր ավազակային հարձակում կատարած անձանցից մեկը, ով բռնվել էր, նա Արմավիրի բնակիչ Կարեն Այվազյանն էր, որը դեպքի վայրից անմիջապես բերման էր ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր