00:00:00

Նոր մանրամասներ՝ կանադահայ բարերարի գույքը հափշտակելու հետ կապված

18:13, 20 հունվար 2019 Իրավական

Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց եւ շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի՝ Երեւան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքը եւ դրանց վաճառքից գոյացած 140 հազար ԱՄՆ դոլարը: Բնակարանի վաճառքը տեղի է ունեցել 2014 թվականին։ Այս մասին զրուցեցինք Արփի Մերասի որդի եւ իրավահաջորդ Սարո Մերասի հետ։ Ներկայումս «Վելես» իրավապաշտպան հկ-ի հիմնադիր նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը Ձեր ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքի հիման գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Ի՞նչ սպասելիքներ ունեք դատարանից: Ես հույս ունեմ, որ ճշմարտությունը կվերհանվի և արդարադատությունը կկայանա: Եվ մեղավորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ Ի՞նչ եք մտածում առաջին ատյանի դատարանը արդարացի է վարվել, որ արդարացրել է «Վելես» իրավապաշտպան հկ-ի նախագահ Մ. Պողոսյանին՝ խնդիրը դիտարկելով զուտ քաղաքացիաիրավական: Ի՞նչ եք կարծում կոռուպցիոն ռիսկեր կամ ազդեցություն եղել է դատարանի նկատմամբ, թե՝ ոչ: Ես կարծում եմ, որ եթե կոռուպցիան կամ նմանատիպ այլ հանգամանքներն են դեր խաղացել այս հարցում, ապա Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումը թույլ չի տա, որ նման բան տեղի ունենա վերաքննիչ ատյանում: Արդեն մի քանի տարի է ինչ ընթանում է այս դատական պրոցեսը, բայց լիահույս եմ որ Նոր Հայաստանում այն կհասնի իր տրամաբանական ավարտին։ Ինչու՞ է Ձեր մայրը վստահել Մարինա Պողոսյանին: Մայրս ճանաչել է Մարինային երեխա ժամանակից, մտերիմ է եղել նրա հոր հետ, Մարինան տարբեր ժամանակներ եղել է Տոռոնտոյում մորս տանը, նրան վերաբերվել է որպես հարազատի: Ինչի՞ց է մահացել Ձեր մայրը: Հնարավոր է նրա մահը ինչ-որ չափով կապված լինի այս գործի հետ, դրա ընթացքում նրա ունեցած ապրումների հետ, թե՝ ոչ: Մայրս մահացել է սրտամկանի ինֆարկտից: Այս դեպքը Մարինայի մասնակցությամբ նրա շատ էր սթրեսի ենթարկել, ես կարծում եմ, որ մորս կյանքից հեռանալը պայմանավորված է էապես հենց այն ապրումների հետ, որը պարգևեց նրան Մարինան այդ քրեական գործի ընթացքում: Հարազատի կողմից խաբվելու հանգամանքը մայրս շատ ծանր էր տանում։ Ինչու՞ եք դիտարկում, որ Մարինա Պողոսյանը կատարել է հանցագործություն: Ինչու՞մ է հանցավոր արարքը դրսևորվել: Ես կարծում եմ, որ Մարինան այնքան հեշտ է մորս սեփականությունը գողացել, որ խոսքեր չունեմ: Մեր պնդումը այն է, բացի նրանից, որ մորիցս գաղտնի վաճառել է նրա բնակարանը և իրերը, նա լիազորություն չի ունեցել տնօրինել սեփական կարիքների համար այդ վաճառքներից գողացած գումարները: Ինչպես գիտեք մայրս վաճառքի մասին իմացել է իր մտավորական ընկերներից՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Արթուր Ութմազյանից եւ Արմեն Խանդիկյանից։  Լիազորագրում այդյոք եղե՞լ է նշված, որ Մ. Պողոսյանը իրավունք ունի տնօրինել, այն էլ սեփական խնդիրների լուծմանը ծառայեցնել բնակարանի և դրանում առկա գույքերի վաճառքից գոյացող դրամական միջոցները, տվյալ դեպքում 57մլն. ՀՀ դրամ (մոտ 120,000 ԱՄՆ դոլար) գումարը: Ոչ չի եղել նման լիազորություն և հենց դա է մեր պնդումը, որ տեղի է ունեցել հենց հանցագործություն, այլ ոչ թե այլ իրավախախտում։ Մարինան ոչ միայն վստահությունը չարաշահելով ձեռք է բերել լիազորագիր, այլև կատարել է այդ լիազորագրով չհիմնավորված գործողություններ։  Կա՞ն գործում անհերքելի ապացույցներ այն մասին, որ Մ. Պողոսյանը չարաշահել է լիազորագիրը, առանց Ձեր մոր կամքը հաշվի առնելու է վաճառել բնակարանը և դրա պարունակությունը և Ձեր մորից գաղտնի է տնօրինել դրամական միջոցները: Այո առկա ձայնագրություն, որտեղ Մարինան խոստովանում է իր մեղքը Արփիի մոտ, նույնիսկ կատակով խնդրում է այցելել իրեն բանտ: (Դատական գործում առկա է դատարանի թույլտվությամբ իրականացված գաղտնի տեսաձայնագրություն, որով հիմնավորվել է Արփի Մերասի մեղադրանքին համահունչ ցուցմունքները և հերքվել են Մ.Պողոսյանի բերված սին փաստարկները իբր բնակարանը իրականում պատկանել է իրեն): Ինչու՞ Մարինա Պողոսյանը չի ցանկանում հետ վերադարձնել բնակարանը կամ հատուցել դրա և դրանում առկա գույքերի արժեքը: Կարծում եմ, նա ցանկանում է ամեն գնով նյութական օգուտով դուրս գալ ստեղծված իրավիճակից կարծելով թե իր լրատվական դաշտի կապերը օգնելու են իրեն խուսափել բանտից, այլ պատճառ չկա: Հիշեցնենք, որ կանադահայ բարերար Արփի Մերասն ընդդեմ Մարինա Պողոսյանի Վերաքննիչ դատարանում ընթացող դատական գործի նիստը նշանակված էր hունվարի 18-ին, սակայն անհայտ պատճառներով հետաձգվել է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր