00:00:00

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

02:38, 19 հունվար 2019 Իրավական

2018 թվականին հրապարակված «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը տպագրվել է միաժամանակ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Նախատեսվում է զեկույցը ուղարկել իրավասու պետական մարմիններին, ներառյալ՝ Ազգային ժողով և Կառավարություն, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային գործընկերներին։ Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ, իսկ Առողջապահության նախարարը հաստատել է զեկույցում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիր։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ զեկույցում տեղ գտած առաջարկներն իրագործելու ուղղությամբ (մշակվում են համապատասխան օրենսդրական նախագծեր, աշխատանք է տարվում միջազգային կառույցների հետ և այլն):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր