00:00:00

Ոստիկանական հատուկ օպերացիա Վանաձորում. բերման է ենթարկվել ավելի քան 1 տասնյակ մարդ

19:48, 18 հունվար 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, հատուկ նշանակության վարչության և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հերթական օպերացիան են իրականացրել Վանաձորում: SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, դիմակավորված ոստիկանների թիրախում քրեական հեղինակություններն են եղել և նրանց իրականացրած գործողությունների արդյունքում քրեական անցյալով հարուստ 10-ից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել Վանաձոր քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ: Ըստ տեղեկությունների՝ հայտնաբերվել է նաև հրազեն: Ոստիկանական օպերացիան ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը և ոստիկանության Լոռու մարզյաին վարչության պետ Արամ Ղազարյանը: Օպերացիան կրել է հատկանշական անուն՝ «Հին տոմարով ձեր Նոր տարին շնորհավոր»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր