00:00:00

2018-ին ՀՀ-ում գրանցվել է սպանության 36 դեպք. այդ ցուցանիշը նվազագույնն է առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով

19:59, 18 հունվար 2019 Իրավական

2018թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է սպանության 36  դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Այս առնչությամբ, դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.  «Ընդ որում՝ նշվածներից 3-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստերին: Նախորդող՝ 2017թ. համեմատությամբ (արձանագրվել է 47 դեպք, որից 6-ը՝ անհետ  կորածների հետ կապված) հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այս հանցատեսակով դեպքերը նվազել են 11-ով կամ 23.4 տոկոսով, իսկ  2016թ. (66  դեպք, որից 10-ը՝ անհետ կորածների հետ կապված) նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 30-ով կամ 45.4 տոկոսով: Հատկանշական է, որ վերջին երեք  տարվա կտրվածքով, փաստորեն, ավելի քան եռակի անգամ նվազել են նաև անձանց անհետ կորելու դեպքերը: Ըստ տասնամյակնրի կատարված համեմատական վերլուծությունը վկայում է, որ  եթե 1980-ականներին (1980-1989թթ.) սպանությունների տարեկան միջին  ցուցանիշը կազմել է 60 դեպք, ապա 1990-ականներին՝ այդ թիվը կտրուկ ավելացել  է՝ դառնալով 160: Ընդ որում՝ այս երկու տասնամյակների անցումը, որը  պատմականորեն նշանավորվում է ԽՍՀՄ փլուզմամբ և ՀՀ անկախության շրջանի  մեկնարկով, աչքի է ընկել սպանությունների ցուցանիշի կտրուկ աճով: Այսպես՝  1989թ. Հանրապետությունում արձանագրվել է սպանության 88 դեպք, հաջորդ տարի՝  1990թ, արդեն՝ 178 դեպք կամ կրկնակի ավելի: 1990թ. սկսած՝ սպանությունների  եռանիշ թվով ցուցանիշը պահպանվել է մինչև 1997թ: Ընդ որում՝ 1990-1997թթ.  ժամանակահատվածում տարեկան տեղի են ունեցել եռանիշ թվով սպանություններ, և  այդ իմաստով վատթարագույն ցուցանիշն արձանագրվել է 1992թ.՝ 305 դեպք: 2000-2009թթ. տարեկան տեղի ունեցող սպանությունների միջին թիվը կազմել է  73, իսկ 2010թ մինչև 2018թ. ընկած հատվածում՝ 50: Ընդ որում՝ վերջին տասնամյակում /2008-2018թթ./ սպանության դեպքերը նվազել են շուրջ 53.8%-ով  /78-36/: Սպանությունների վիճակագրությունը, դրա շարժընթացի միտումները, ի թիվս այլ  հանգամանքների, կարևորագույն ցուցիչ ու ելակետ են յուրաքանչյուր երկրում հանցավորության ընդհանուր վիճակի, դրա դեմ տարվող պայքարի, հատկապես  կանխարգելիչ միջոցների, ինչպես նաև հասարակության իրավագիտակցության, սուցիալ-հոգեբանական բազում գործոնների մակարդակի գնահատման համար: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվում են նման բնույթի  կրիմինոլոգիական ուսումնասիրություններ, որոնց առավել ընդգրկուն  արդյունքները ևս կհանրայնացվեն: Այդ ուսումնասիրությունների արդյունքում  միջոցներ են ձեռնարկվելու հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի  ռազմավարության մշակման, պլանավորման ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր