00:00:00

Փնտրվում է դեղատնից գողություն կատարած անձը

00:48, 18 հունվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձի ինքնությունը, հայտնում է Քննչական կոմիտեն։ «2018թ. նոյեմբերի 21-ին ՓԲԸ-ի լիազորված անձից հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով դեղատան աշխատակցի անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ճնշման չափման երկու հատ ապարատ՝ պատճառելով նյութական վնաս: Դեպքի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է դեղատանը տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես մի տղամարդ մոտենում է դեղատան պահարաններից մեկին և այնտեղ դրված իրերից դնում իր ձեռքում գտնվող տոպրակի մեջ ու հեռանում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական քննչական բաժին»,– ասվում է ՔԿ տարածած հաղորդագրությունում: https://www.youtube.com/watch?v=Uh1Clgp2XW8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր