00:00:00

Ի՞նչ կապ ունի Լուիզա Ղամբարյանը Մամիկոն Բագրատունու հետ, և ինչու է Վստրեչի Ապերը զանգել նրան (տեսանյութ)

20:06, 17 հունվար 2019 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր  շարունակվեց Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով  դատական նիստը։ Դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, այն է՝ դատական նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Դատարանում էր նաեւ տուժող Մամիկոն Բագրատունու հայրը՝ սույն գործով որպես վկա ներգրավված Սուրեն Զոհրաբյանը։ Վերջինս պատասխանել է լրագրողների հարցերին։ Զոհրաբյանը հայտարարել է, որ իր որդին տարիներ առաջ ոստիկանությունում իր դեմ հաղորդում  չի տվել, եւ նման որեւէ դեպք տեղի չի ունեցել։ Հիշեցնենք, որ նման հայտարարություն արել էր Մամիկոն Բագրատունու նախկին կնոջ մայրը՝ Արմինեն։ Լրագրողները Սուրեն Զոհրաբյանից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ կապ ունի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը այս գործի հետ, եւ ինչու է որպես վկա ներգրավվել։ Զոհրաբյանը նշեց, որ վերջինս իրենց ազգականն է, ում զանգել է Արամ Վարդանյանը։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=IDbbnhHaU0E&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր