00:00:00

Հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից երկու երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման

19:03, 16 հունվար 2019 Հասարակություն

ՀՀ քաղաքացի Սողոմոն Ղազարյանն այսօր զանգահարելով «Ա1+»՝ տեղեկացրեց, որ երկու երեխաների հետ Աշտարակի խճուղով քայլում է դեպի Վրաստանի սահման: «Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց»,- ասաց Ղազարյանը: Դեպի Վրաստանի սահման քայլելը Ղազարյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ 4 տարի է, ինչ նպաստ չի ստանում՝ լինելով սոցիալական ծանր պայմաններւմ և ունենալով երկու անչափահաս երեխա: Ի դեպ երեխաները միակողմանի ծնողազուրկ են. մեկի մայրը մահացել է, իսկ մյուսինը՝ երեխային թողնելով մանկատանը՝ հեռացել է: Նշենք, որ հունվարի 8-ին Սողոմոն Ղազարյանը, ի նշան բողոքի, նախագահական նստավայրի դիմաց հացադուլ և ջրադուլ էր հայտարարել: Իսկ հունվարի 10-ին գալով կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում էր խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրան դիմավորել էր  կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և խորհուրդ տվել նամակ գրել վարչապետին՝ գումարի տրամադրման համար: Ղազարյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ չի պատրաստվում վերցնել իր իսկ խոսքերով տրամադրվելիք «աղքատավճարը» և նշել, որ կլքի Հայաստանն իր երկու երեխաների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր