00:00:00

Ոմն Արփինեն օտարերկրացուն հյուրընկալել է իր տանը եւ գրպանից փող գողացել

01:40, 13 հունվար 2019 Իրավական

Հունվարի 10-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 9-ին ժամը 20.30-ին մի օտարերկրացու տանը հյուրընկալած ոմն Արփինեն, վերջինի բաճկոնի գրպանից գողացել է 600 եվրո, 100 ԱՄՆ դոլար, 43.000 դրամ եւ բանկային քարտը: Մեկնած օպերատիվ խմի ծառայողները տուժողից հաղորդում են ընդունել: Նախապատրաստվել են նյութեր: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 22-ամյա Արփինե Ա․-ն, որը հունվարի 11-ին, ժամը 17.55-ին Երվանդ Քոչար 17 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր