00:00:00

Ոստիկանները հայտնաբերեցին նախկինում գողություններ կատարած անձին

20:55, 12 հունվար 2019 Իրավական

Եղվարդ քաղաքից եւ հարակից համայնքներից կատարել է գողություններ։ Գողացել էր ավտոմեքենաների մարտկոցներ, շինարարական գործիքներ եւ այլն: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արարատ Ջ-ն 2018թ օգոստոսին այցելել է Եղվարդի Սաֆարյան 23 տուն, տարեց տանտիրոջը ներկայացել որպես որդու ընկեր եւ չարաշահելով նրա վստահությունը, նկուղից գողացել է մետաղական փականներ, էլեկտրական պտուտակահան ու սղոց՝ պատճառելով շուրջ 130.000 դրամի նյութական վնաս: Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում: Պարզվել է նաեւ, որ Արարատ Ջ․-ն, նույն ժամանակահատվածում այցելել է Նոր Գեղի գյուղի տներից մեկը եւ օգտվելով 77-ամյա տանտիրոջ անուշադրությունից, գողացել է բակում դրված էլեկտրական մարտկոցը՝ պատճառելով մոտ 50.000 դրամի վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած այլ անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր